Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում հրադադարը խախտվել է շուրջ 400 անգամ


Հայկական Զինված ուժերի զորավաժություններ, արխիվ
Հայկական Զինված ուժերի զորավաժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- փոխանցում է ԼՂ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG