Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե․ Հանքավանում երեք անձի սպանությունը բացահայտվել է


Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում երեք անձի սպանության դեպքի առթիվ, օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, ևս մեկ տղամարդու դիակ հայտնաբերվել է Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացածների ինքնությունը` Կոտայքի մարզի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյաններ և նրանց ընկեր Արմեն Հովհաննիսյան։

Դեպքի առթիվ նոյեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «երկու կամ ավելի անձանց սպանություն», 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերել, պահել»։ Նույն օրը որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին։

«Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համագործակցված աշխատանքների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը և այն ավտոմեքենան, որը դեպքի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձի կողմից օգտագործվել է որպես փոխադրամիջոց», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG