Փարիզի ահաբեկչություններից հետո Մեծ Բրիտանիան պետք է նորից մտածի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մասին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը BBC-ի եթերում:
«Ֆրանսիայի պայքարը մեր պայքարն է, այդ ահաբեկչությունները կատարվել են մեզնից երկու ժամվա հեռավորության վրա՝ մեր դռների մոտ: Մենք պետք է վերանայենք բոլոր տարբերակները, թե ինչպես կարող ենք միանալ այդ պայքարին», - ասել է Ֆելոնը:
Հիշեցնենք՝ 2013 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ քվեարկեց Սիրիայում Միացյալ Թագավորության ռազմական միջամտությանը: