Մատչելիության հղումներ

Մանյուել Վալս. Ահաբեկչության սպառնալիքը դեռ երկար կպահպանվի


Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալս, արխիվ
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալս, արխիվ

Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հայտարարել է, որ օրեր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները նախօրոք էին պատրաստվել՝ հավելելով, որ պետք է սպասել ծայրահեղականների նոր հարձակումների եվրոպական այլ երկրներում։

«Ահաբեկչությունները կազմակերպվել, մտածվել ու ծրագրվել են Սիրիայում», - ասել է Վալսը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան 2014 թվականից մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին, որն էլ կանգնած է այս ողբերգության հետևում։

«Սակայն էպիկենտրոնը գտնվում է ոչ թե Սիրիայում, այլ առաջին հերթին Իրաքում։ Հենց այնտեղ է որոշվում ապագան։ Հենց Իրաքում ենք մենք ուրիշների հետ պայքարում «Իսլամական պետության» դեմ», - ասել է նա՝ հավելելով. - «Մենք որոշել ենք կիրառել նաև մեր «Միրաժ» և «Ռաֆալ» ինքնաթիռները Սիրիայում»։

Մանյուել Վալսը նաև ընդգծել է, որ ահաբեկչության սպառնալիքը դեռ երկար կպահպանվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG