Մատչելիության հղումներ

Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել վերամբարձ կռունկներով շինհրապարակները


Շինհրապարակ Երևանում, արխիվ
Շինհրապարակ Երևանում, արխիվ

Հաշվի առնելով վերջին օրերին նկատվող քամու ուժգնացումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր այն շինհրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ, և «մասնագետների հետ միասին հավաստիանալ, որ ապահովված են տվյալ կռունկների աշխատանքի համար սահմանված անվտանգության նորմերը»:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, Մարգարյանը հանձնարարել է նաև խստորեն նախազգուշացնել տվյալ շինարարական կազմակերպությունների ղեկավարներին՝ մշտապես հետևել վերամբարձ կռունկների աշխատանքի անվտանգության ապահովմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG