Մատչելիության հղումներ

Ծառայողական քննություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնությունների մասին լուրերը ճշգրտելու նպատակով


«Նուբարաշեն» ՔԿՀ-ն, արխիվ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն, արխիվ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած բռնությունների մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը ճշգրտելու նպատակով նոր ծառայողական քննություն է նշանակվել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղեկություն էր տարածել, որ Նուբարաշենի կալանավայրում ազատազրկվածները բռնության են ենթարկվել:

«Իրականությանը չի համապատասխանում այն, որ աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա: Հաղորդում ենք ստացել քաղաքացուց, որ խցերից մեկում հեռախոս կա, ծառայողական քննության շրջանակներում մի քանի խցերում խուզարկություն է կատարվել ու հայտնաբերվել են արգելված առարկաներ, այդ թվում՝ նաև բջջային հեռախոսներ: Բնական է, որ ում մոտից դրանք հայտնաբերվել են, դժգոհություն են հայտնել: ԶԼՄ-ներում տարածված՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնությունների մասին լուրերը ճշգրտելու նպատակով նոր ծառայողական քննություն է նշանակվել: Եզրակացության դեպքում դրանք կհրապարակվեն», - ասաց Օսիկյանը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG