Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նախագահ Բաշար Ասադն ընդունել է Ռուսաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ պատվիրակությունը Սիրիային հումանիտար օգնություն է տարել՝ դեղորայք և մանկական սնունդ:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոն հաղորդել է, որ հանդիպման ընթացքում նախագահ Ասադը հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել երկրի հաջորդ նախագահական ընտրություններին :
BBC-ի փոխանցմամբ, նա նաև երախտիքի խոսքեր է հայտնել Ռուսաստանի ռազմական աջակացության համար և ընդգծել, որ ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելը կնպաստի երկրում իրավիճակի կարգավորմանը: