Մատչելիության հղումներ

Տարածաշրջան այցի ընթացքում միջնորդները կլինեն նաև Ղարաբաղում


ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի ընթացքում կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտնում է «Արցախպրես» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին։

Բաբայանը նշել է, որ Ստեփանակերտում միջնորդները կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին և արտգործնախարար Կարեն Միրզոյանին, և չի բացառել, որ հանդիպումներ կլինեն նաև այլ պաշտոնյաների հետ:

Երեկ, հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին՝ հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը, իր հերթին, հայտնել է, որ ղարաբաղյան կարգավորման միջնորդները իր երկրում կլինեն հոկտեմբերի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG