Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Ազգային ճակատի առաջնորդը՝ դատարանում


Ֆրանսիա - Մարին Լը Պենը Լիոնի դատարանում, 20-ը հոկտեմբերի, 2015թ.
Ֆրանսիա - Մարին Լը Պենը Լիոնի դատարանում, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենն իր գործով դատավարության մեկնարկին խոսքի ազատության ոտնահարում է որակել իր դեմ մեղադրանքներ ներկայացնելու փաստը:

Քրեական գործը հարուցվել է 2011-ին, երբ Լը Պենը փողոցում մահմեդականների աղոթքները համեմատել էր Ֆրանսիայի նացիստական շրջափակման հետ:

«Նրանք, ովքեր ինձ մղում են դեպի քրեական դատարան, պատասխանատու են խոսքի և կարծիքի ազատության խախտման համար և միլիոնավոր ֆրանսիացիներին հուզող խնդիրներն առաջ քաշող քաղաքական առաջնորդի գործունեությունը կասեցնելու, պետության հեղինակության համար»,- հայտարարել է ֆրանսիական Ազգային ճակատի ղեկավարը՝ իր դեմ հետապնդումը մեկնաբանելով նախընտրական պատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG