Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած երկու պայթյունների առնվազն 95 զոհերի։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն։ Նշվում է, որ առնվազն 245 մարդ վիրավորվել է, նրանցից 48-ի վիճակը ծանր է։