Այսօր Անկարայում մի քանի տասնյակ ցուցարարների կյանք խլած պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չեղյալ են հայտարարել առաջիկա օրերին նախատեսված բոլոր հանդիպումներն ու պաշտոնական միջոցառումները:
Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցությունների շարք են անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ` քննարկելով Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Թուրքիայում ստեղծված իրադրությունը:
«Այս հարձակումների նպատակը թուրք հանրության պառակտումն էր»,- խորհրդակցությունների ավարտին հայտարարել է Թուրքիայի նախագահը: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իր հերթին, չեղյալ է հայտարարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` առաջիկա երեք օրերին նախատեսված բոլոր նախընտրական հանդիպումներն ու հանրահավաքները: