Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում շինարարական ինքնաշեն վերելակ է ընկել. տուժածի վիճակը ծանր է


Այսօր ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Այդ մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բուզանդի փողոցի թիվ 97/2 հասցեում գտնվող 16 հարկանի կիսակառույց շինության (իրականացվում է «Ռաֆ Ստեփ Շին» ՍՊԸ-ի կողմից) արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG