Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Թունիսի Ազգային երկխոսության քառյակին


Թունիսի Ազգային երկխոսության քառյակի կազմակերպությունների ղեկավարները, արխիվ

2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացավ Թունիսի Ազգային երկխոսության քառյակը: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է Նորվեգական Նոբելյան կոմիտեն:

«Թունիսում 2010-2011 թվականների Արաբական գարնանից հետո, Քառյակը ճանապարհ հարթեց քաղաքացիների միջև խաղաղ երկխոսության համար», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ասել է կոմիտեի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն և շարունակել, որ մրցանակը Քառյակին շնորհվել է «2011 թվականի Ժասմինների հեղափոխությունից հետո Թունիսում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում վճռական նպաստ ունենալու համար»:

Ազգային երկխոսության քառյակն ընդգրկում է Թունիսի աշխատանքային ընդհանուր միությունը, Արդյունաբերության, առևտրի և արհեստների թունիսյան միությունը, Մարդու իրավունքների թունիսյան լիգան և Փաստաբանների թունիսյան ուխտը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG