Մատչելիության հղումներ

Թուրքիան կրկին մեղադրում է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ


Սիրիա - Ռուս օդաչուները Լաթաքիային մերձակա ռազմակայանում պատրաստվում են Սու-24-ով թռիչքին, 4-ը հոկտեմբերի, 2015թ․
Սիրիա - Ռուս օդաչուները Լաթաքիային մերձակա ռազմակայանում պատրաստվում են Սու-24-ով թռիչքին, 4-ը հոկտեմբերի, 2015թ․

Թուրքիան պնդում է, որ ռուսական ռազմական օդանավը կրկին խախտել է իր օդային տարածքը, ինչի պատճառով Անկարայում Ռուսաստանի դեսպանը հերթական անգամ հրավիրվել է թուրքական դիվանագիտական գերատեսչություն:

Ըստ պաշտոնական Անկարայի՝ այս խախտումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Մոսկվան առայժմ չի մեկնաբանել տեղեկատվությունը:

Ռուսաստանը նախորդ անգամ Թուրքիայի օդային տարածքը խախտել էր հոկտեմբերի 3-ին: Թուրքական երկու կործանիչները ռուսական օդանավին ստիպել էին լքել երկրի օդային տարածքը: Ռուսական կողմը ընդունել է փաստը՝ հայտարարելով, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական վրիպակի հետևանքով: Թուրքական իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նախազգուշացրել են, որ նմանօրինակ խախտումների կրկնվելու դեպքում «ցանկացած անցանկալի միջադեպի» համար պատասխանատվությունը կրելու է Մոսկվան:

Անկարան բազմիցս է քննադատել Սիրիայում օդային հարվածներ հասցնելու Մոսկվայի նախաձեռնությունը՝ պնդելով, որ բացի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, ռուսական օդուժի հարվածների թիրախում են նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող մյուս զինյալ խմբավորումները:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ընդգրկված է «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG