Մատչելիության հղումներ

Հայաստանում է Բելառուսի պաշտպանության փոխնախարար Օլեգ Բելակոնևը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով հոկտեմբերի 1-ից 5-ը պաշտոնական այցով Հայաստանում է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելակոնևը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ երեկ գեներալ-մայոր Օլեգ Բելակոնևը առանձնազրույց է ունեցել Յուրի Խաչատուրովի հետ, որից հետո հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական երկկողմ և բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերվող հարցեր, մասնավորապես՝ կարևորվել է համագործակցությունը ռազմավարական և օպերատիվ պլանավորման, մարտական պատրաստության, հետախուզության, կապի, զորքերի ավտոմատ կառավարման բնագավառներում:

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև երկու երկրների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

Օլեգ Բելակոնևին ընդունել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նույն օրը Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի ուղեկցությամբ այցելել է Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և շրջայց կատարել թանգարանում:

Հոկտեմբերի 4-ին Բելառուսի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը կմասնակցի նաև Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլի և փակման արարողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG