Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նախագահին


Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբա, արխիվ
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբա, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային։

Ուղերձում, որի տեքստը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբխազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը»։

«Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան և անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը: Խաղաղություն և բարգավաճում եղբայրական Աբխազիային», - Խաջիմբային գրել է Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG