Մոսկվայում կալանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու ներկայացուցիչ: Նրանց նախնական կալանքի ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 23-ը:
Ռուսաստանի քաղաքացիներ Ահմեդ Ամիրխանովին և Քերիմ Խաթիևին առաջադրվել է «ապօրինի զինված խմբավորման մեջ ներգրավվելու» մեղադրանք: Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Քննիչների պնդմամբ, կալանվածները մասնակցել են սիրիական պատերազմին: