Մոսկվայում կենտրոնում վերակառուցված մզկիթը ամենամեծն է Եվրոպայում։
Այսօր դրա բացմանը ելույթ են ունեցել Պաղեստինի, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները։ Հայտարարված էր նաև, որ բացման արարողությանը պետք է մասնակցեր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, սակայն նա ներկա չէր։
Իր խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանի մահմեդականները, նրանց առաջնորդները պայքարում են արմատական իսլամի դրսևորումների դեմ։
«Իսկ ավանդական իսլամը Ռուսաստանը հոգևոր կյանքի անքակտելի մասն է»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ վերջին քսան տարիներին երկրում մի քանի անգամ ավելացել են մահմեդական հոգևոր և մշակութային կենտրոնները։ Նշենք, որ վերակառուցված մզկիթը հայկական եկեղեցու հարևանությամբ է։
Իսլամը Ռուսաստանում երկրորդ ամենատարածված կրոնն է՝ քրիստոնեությունից հետո, այն ունի 15-23 միլիոն հետևորդ: