Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին, ով ավարտում է իր առաքելությունը Ղարաբաղում։
Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, Արմինե Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Հալյեին՝ իր պաշտոնավարման ընթացքում Արցախում իրականացված ծրագրերի համար:
Կողմերը կարևորել են ԿԽՄԿ և ԼՂ համապատասխան կառույցների միջև համագործակցության առկա մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը։