Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, թե փախստականները սպառնալիք են եվրոպական սահմանների գոյության համար։
Նրա խոսքով՝ փախստականները «կոտրում են Եվրոպայի դռները», ուստի Եվրամիությանն այժմ ծայրաստիճան անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել այս հարցի շուրջ։
Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի արտգործնախարարները Պրահայում հանդիպել են՝ քննարկելու իրավիճակը։