Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ Զդենեկ Շկրոմախի և Չեխիայի Սենատի էկոնոմիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի հարցերի հանձնաժողովի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա միջխորհրդարանական կապերի զարգացման, փոխշահավետ համագործակցության ամրապնդման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում:

Զդենեկ Շկրոմախն էլ նշել է, որ միջպետական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Չեխիան նպատակ ունի զարգացնել արդյունաբերական հարաբերությունները Հայաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG