Հունիսի 23-ին իրավապահների գործողությունները «իրավաչափության հետ որևէ աղերս չեն ունեցել»
Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պատասխաններն իրենց մոտ նորանոր հարցեր են առաջացրել, որոնցից մեկն էլ այն է՝ թե ինչ իրավունքով է Երանոսյանը այդ օրը հրամաններ արձակել, հրամայել կոտրել լրագրողների տեխնիկան ու հարձակվել լրագրողների վրա։