Մատչելիության հղումներ

Հունգարիան ավելացնում է ոստիկանների թիվը Սերբիայի սահմանին


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ևս 900 ոստիկան է գործուղել հունգարա-սերբական սահման, որի միջոցով փախստականները մուտք են գործում Եվրամիության տարածք:

Օրբանը իրավապահներին կոչ է արել լինել մարդասեր, բայց և հետևել օրենքին:

Երեքշաբթի օրվանից Հունգարիայում կսկսի գործել նոր կարգ՝ երկրի տարածքում ապաստարանի տրամադրման և փախստականների հետ աշխատելու մասին: Նրանք, ովքեր կհրաժարվեն գրանցվել՝ փորձելով տեղաշարժվել Հունգարիայում ապօրինի, կձերբակալվեն:

Եվրամիություն գնալ ցանկացող միգրանտների մեծ մասը Հունգարիան դիտարկում են որպես տարանցիկ երկիր: Միայն սեպտեմբերի 13-ին սերբ-հունգարական սահմանը հատել է շուրջ 6 հազար միգրանտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG