Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն սեպտեմբերի 15-16-ը պաշտոնական այց կկատարի Բաքու:
Ինչպես հայտնում է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման:
Սինիրլիօղլուին կընդունեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Արթուր Ռասիզադեն: