Մատչելիության հղումներ

Այս տարի արդեն արտահանվել է ամբողջ 2014-ից հինգ անգամ ավելի լոլիկ


Վերջին եռամսյակում Հայաստան լոլիկ չի ներկրվել, այդ թվում և՝ Ռուսաստանից: Այդ մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)՝ արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ օրերս լոլիկ է ներմուծվել Հայաստան:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շարունակվում է հանրապետությունից լոլիկի արտահանման գործընթացը․ այսօրվա դրությամբ՝ արդեն արտահանվել է 1130 տոննա լոլիկ, նախորդ ամբողջ տարվա 220 տոննայի դիմաց», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG