ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում հրդեհ է բռնկվել Լոնդոն թռչող՝ British Airways ընկերությանը պատկանող օդանավում։
Միացյալ Նահանգների դաշնային ավիացիոն վարչության խոսնակ Յան Գրեգորը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է օդանավի ձախ շարժիչում՝ թռիչքուղի մտնելուց առաջ։ Ընկերությունը նշում է, որ հավանաբար հրդեհի պատճառը տեխնիկական խնդիրն է։
Օդանավում եղել է 159 ուղևոր, անձնակազմի 13 անդամ, բոլորը տարհանվել են, 14 տուժած՝ թեթև վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։