Քրդական աշխատավորական կուսակցությունը պնդում է, որ կիրակի օրը Իրաքին սահմանակից Հաքյարի գավառում իր զինյալների կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել են թուրքական զինուժի առնվազն 15 զինծառայողներ:
Պաշտոնական Անկարան հաստատում է միայն հարձակման փաստը` չհստակեցնելով, սակայն, զոհված թուրք զինվորականների թիվը:
Anadolu գործակալությունը հավելում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով երեկ երեկոյան Կոնյա քաղաքում հետևում էր Թուրքիա - Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպման ընթացքին, հարձակման մասին լուրը ստանալուն պես շտապ կերպով լքել է մարզադաշտը` վերադառնալով Անկարա: