Մատչելիության հղումներ

Կասեցվեց ընդդիմադիր դաշինքի մասնակցությունը Նովոսիբիրսկի տեղական ընտրություններին


Միխայիլ Կասյանով, արխիվ
Միխայիլ Կասյանով, արխիվ

Ռուսաստանի իշխանությունը արգելել է ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի և նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի ղեկավարած դաշինքին մասնակցել Նովոսիբիրսկի տեղական ընտրություններին։

Նովոսիբիրսկի ընտրական հանձնաժողովի պնդմամբ, երկու կուսակցությունների կազմած կոալիցիան ընտրություններին գրանցվելու համար ներկայացրել է կեղծ ստորագրություններով դիմումներ։

Կոալիցիան գրանցվելու համար պետք է ներկայացներ ավելի քան 11 հազար ստորագրություն: Նավալնին պնդում է, որ կոալիցիան հավաքել է շատ ավելի մեծ թվով ստորագրություններ։

Կոալիցիան հայտարարել է, որ իշխանությունը վախենում է ընդդիմությունից և քաղաքական դրդապատճառներով է արգելել դրա մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG