Ինտերպոլը դադարեցրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզումը։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Յանուկովիչի ընտանիքի շահերը ներկայացնող Joseph Hage Aaronson իրավաբանական ընկերությունը։
«Փնտրվողների ցանկում Յանուկովիչի անունն այլևս չկա»,- ասվում է փաստաբանների հայտարարությունում։
Ավելի վաղ իրավաբանները բողոք էին ներկայացրել Ինտերպոլի հետախուզվողների տվյալների բազայում Յանուկովիչի անունը ընդգրկելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ նրա դեմ քրեական գործը քաղաքական բնույթի է։
Ինտերպոլը ժամանակավորապես է դադարեցրել Վիկտոր Յանուկովիչի դոսիեի հասանելիությունը՝ պայմանավորված նրա պաշտպանական կողմի բողոքարկմամբ, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը՝ վկայակոչելով Ինտերպոլի ուկրաինական վարչությունը։
«Գործի վերանայումը նախատեսված է սեպտեմբերին»,- նաև ասվում է ուկրաինական կողմի հաղորդագրությունում։