Հայաստանում ռուսական ռազմակայանի Ալագյազ ուսումնավարժական համալիրում՝ ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձրության վրա, սկսվել են պարապմունքներ Т-72Б տանկերի անձնակազմերի համար:
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պարապմունքներին, որոնք շարունակվելու են ամսվա ընթացքում, մասնակցում են ավելի քան 100 տանկիստներ:
Զինծառայողները կմշակեն շոգ եղանակին տանկերի վարման և բարձրլեռնային գոտում ցերեկը և գիշերը կրակային պատրաստության հատուկ հմտություններ, ասված է հաղորդագրությունում: