Կառավարության որոշմամբ 2015-2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրոսի կրթության ծրագրով ընդունելության թափուր տեղերը վերաբաշխվել են:
35 տեղ տրամադրվել է առկա ուսուցմամբ բակալավրի, 15 տեղ՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին: Նախատեսվում է նաև անվճար ուսուցման տեղեր հատկացնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: