Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար․ Մոսկվան կրակի հետ է խաղում


Վաշինգտոն - ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը
Վաշինգտոն - ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը

Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը հայտարարել է, որ անհանգստացած է ռուսական սադրանքներից։

Մոսկվան կրակի հետ է խաղում, երբ բաց և ծածուկ սպառնալիքներ է հնչեցնում իր միջուկային հնարավորությունների մասին, նշել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը:

Ռուսաստանի փորձերը՝ օգտագործել իր միջուկային ուժերը հարևաններին վախեցնելու համար, ՆԱՏՕ-ի գործընկերներին է՛լ ավելի են մերձեցնում, ասել է Ուորքը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինի պես խախտում է միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագիրը, և հայտնել է, որ Պենտագոնը այժմ մշակում է Ռուսաստանի գործողություններին հակազդելու քայլեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG