Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածում մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հեղեղումներից տուժած քաղաքացիները դժգոհ են փոխհատուցման չափից։ Նրանց հատկացվում է ավելի քան 8 հազար դոլար, որը, ըստ տուժածների, բավարար չէ վնասները վերականգնելու համար։