ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄըքՔեյնը կրկին կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին, որոնք երկրի արևելքում կռվում են ռուսամետ անջատականների դեմ:
Այսօր Կիևում կայացած մամուլի ասուլիսում սենատորն ասել է, որ գործողությունների չդիմելը Արևմուտքի համար ամոթալի կլինի, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է մասնատել Ուկրաինան։