Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը մեկնել է Հռոմ


Գյուղնախարար Սերգո Կարապետյան
Գյուղնախարար Սերգո Կարապետյան

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Հռոմ:

Հայաստանի գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հունիսի 6-8-ը Կարապետյանը Հռոմում կմասնակցի ՄԱԿ ՊԳԿ-ի համաժողովին:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են ՊԳԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև Սնուցման հարցերով 2-րդ միջազգային համաժողովի, գյուղատնտեսության, անտառաբուծության, ձկնաբուծության հարցերով նիստերի արդյունքները:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև նախարարի հանդիպումները ՊԳԿ-ի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG