Մատչելիության հղումներ

Քրգործ՝ Կապանի բենզալցակայանում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ


Մայիսի 30-ին Կապանի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժած Սասուն Կարապետյանը այսօր ժամը 03։50-ի սահմաններում մահացել է: Կարապետյանը մայիսի 31-ին Կապանից տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանական բժշկական կենտրոն:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում գործող բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Հիշեցնենք, մայիսի 30-ին Կապանի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով հիվանդանոց էր տեղեփոխվել երկու տղամարդ՝ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Հրայր Սարգսյանը՝ «զույգ վերին վերջույթների և դեմքի թերմիկ այրվածք» և Կապան քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը՝ «ամբողջ մարմնի թերմիկ այրվածք» ախտորոշումամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG