Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի որդին ներկայացել է Գորիսի ոստիկանության բաժին


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին քիչ առաջ ներկայացել է Գորիսի ոստիկանության բաժին, այս մասին «Ազատության»-ը հայտնեց Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

Տիգրան Խաչատրյանը Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով անցնում է որպես վկա, մոտ տասն օր առաջ նա Ոստիկանություն ներկայանալու ծանուցում էր ստացել, սակայն մինչ օրս չէր ներկայացել։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իրավապահները չեն կարող ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին բերման ենթարկել, «քանի որ նրանք մայիսի 8-ից բացակայում են երկրից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG