Դատարանի որոշմամբ կհրապարակվեն Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի՝ կառավարության անդամներին ուղղված գաղտնի նամակները: Associated Press-ի փոխանցմամբ, նամակների հրապարակման համար պայքարում էր բրիտանական The Guardian թերթի լրագրողը՝ հղելով տեղեկատվության ազատության մասին օրենքին:
The Guardian-ը, ձգտելով պարզել, թե ինչի մասին և ինչպես է գրել նախարարներին արքայազնը, 2005 թվականին առաջինը պահանջեց տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն հրապարակել 27 ուղերձները: Այդ օրվանից էլ սկսվել է իրավաբանական վեճը, թե արդյոք պետք է հրապարակել նամակագրությունը:
Մարտին նամակների հրապարակման վերաբերյալ որոշում կայացրել էր Բրիտանիայի գերագույն դատարանը, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշել: