Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սոչիում երեկ տեղի ունեցած 4-ժամյա հանդիպումից հետո հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն հրադադարի խախտումները, և եթե խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ կատարվի, Արևմուտքը հնարավոր է մեղմացնի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։
Սա ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր Քերիի առաջին այցն էր Ռուսաստան։