«Իմ գործընկերներից սպասում եմ նոր հետաքննություններ։ Կուզենայի նոր ու հետաքրքիր լրագրողական հետաքննություններ կարդալ»,- դատարանում հայտարարել է ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան։
Այսօր Բաքվի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Իսմայլովայի գործով հերթական լսումը, որը սակայն քիչ անց հետաձգվել է։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում անցած դեկտեմբերից ճաղերի ետևում գտնվող լրագրողը հայտարարել է, թե չի կարողանում հանդիպել իր փաստաբանի հետ և այդ կապակցությամբ դատարանից բացատրություն է պահանջել։
Դատարանն իր հերթին հայտարարել է, թե փաստաբանի հետ հանդիպումների հարցը իր լիազորությունների շրջանակից դուրս է։
Իսմայիլովան դատական նիստից հետո փորձել է մոր հետ տեսակցել, սակայն կարգադրիչները խոչընդոտել են։