Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում մայիսի 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ին էապես չի փոխվի, 16-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում մայիսի 13-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։ Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: