Մատչելիության հղումներ

Հայերը կրկին ԱՄՆ-ում հայտնվել են կրիմինալ սկանդալի կիզակետում


Հայերը կրկին Միացյալ Նահանգներում հայտնվել են կրիմինալ սկանդալի կիզակետում: Կալիֆորնիայի հյուսիսային շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել 33 հոգու, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ հայերի նկատմամբ, որոնց ներկայացված մեղադրանքների շարքը երկար է ձգվում՝ սկսած դեղերի ապօրինի վաճառքից և անձնական տվյալների շորթումից մինչև պատվիրված սպանության փորձ:

Եթե նրանց մեղադրանքը հաստատվի, ապա ձերբակալվածներին սպառնում է 35-95 տարվա, իսկ գործով անցնող Արա Կարապետյանին և Գևորգ Տեր-Մկրտչյանին՝ ցմահ ազատազրկում:

Սա հայերի մասնակցությամբ առաջին կրիմինալ սկանդալը չէ Միացյալ Նահանգներում․ 2011 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել Armenian Power հանցախմբի ձերբակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG