Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը չհեռանալու մասին ստորագրությամբ երեկ ազատ է արձակվել։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը։
Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը լուրջ առողջական խնդիրներ ունի և պետք է վիրահատվի։
Փետրվարի սկզբին դատարանը բավարարել էր Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել նախկին պատգամավորին, որը մեղադրվում է քրեորեն պատժելի մի շարք ֆինանսական հանցանքների մեջ։
Հովհաննես Շողիկյան