Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետը պետական այցով Վաշինգտոնում է


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, Վաշինգտոն, 28-ը ապրիլի, 2015թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, Վաշինգտոն, 28-ը ապրիլի, 2015թ.

Հանդիպման նպատակն է խորացնել երկու երկրների պաշտպանական ու տնտեսական կապերը:

Պետական այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել է Վաշինգտոնի Հոլոքոսթի հուշահամալիր-թանգարան: Վարչապետն ասել է, որ իր սիրտը լցված է ցավագին զգացողություններով:

Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ այցելել է նաև Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիր:

Ճապոնիայի վարչապետը հազվադեպ պատվի է արժանացել՝ ելույթ ունենալով Կոնգրեսի երկու պալատների առջև: Աբեի խոսքը գրեթե համընկել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձին, ուստի բոլորը ուշադիր հետևել են այդ հարցի շուրջ Ճապոնիայի մոտեցումներին:

Ճապոնիայի կայսերական բանակի հարձակման հետևանքով տուժած բազմաթիվ ասիացիներ քննադատում են Աբեին, թե նա փորձում է նվազեցնել իր երկրի պատերազմական գազանությունները:

Աբեի ու Օբամայի բանակցությունները հիմնականում ԱՄՆ-ի ու ասիական երկրների միջև կնքվելիք ազատ առևտրի գործարքի շուրջ էին, որը հայտնի է նաև «Խաղաղօվկիանոսյան գործընկերություն» անունով: Այն ընդգրկում է 12 երկիր, սակայն դուրս է թողնում Չինաստանին:

Սինձո Աբեն և Ճապոնիայի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Նյու Յորքում արդեն հանդիպել են ամերիկյան իրենց գործընկերներին ու եկել են համաձայնության՝ ամրապնդելու իրենց պաշտպանական դաշինքը, որը դիտվում է իբրև պատասխան Չինաստանի հզորացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG