Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպանի ազատազրկումը


Ոստիկանը Ռասուլ Ջաֆարովին ուղեկցում է դատարան, արխիվ
Ոստիկանը Ռասուլ Ջաֆարովին ուղեկցում է դատարան, արխիվ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն դատապարտել է ադրբեջանցի ակտիվիստ, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարով ազատազրկելու՝ դատարանի որոշումը։

«Ջավարովի ազատազրկումը ոչ այլ ինչ է, քան անարդարության հերթական դրսևորում։ Այս ազատազրկումը գումարվում է լրագրողների և ազատ խոսքի ջատագովների աճող թվին, մարդկանց, ովքեր Ադրբեջանի բանտերում պատիժ են կրում իրենց աշխատանքի համար»,- ասել է Միյատովիչը.- «Անկախ կարծիքներ ունեցող Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ այս սիստեմատիկ և լայն հետապնդումները ազատ արտահայտվելու մարդու հիմնարար ազատության ակնհայտ խախտումներ են»։

Այսօր Բաքվի դատարանը Ջաֆարովին մեղավոր է ճանաչել ապօրինի գործարարության, յուրացման, հարկերից խուսափելու, իշխանությունը չարաշահելու և խարդախության մեջ։ Ջաֆարովը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նաև նշել է, որ տասից ավելի լրագրողներ, բլոգերներ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ գտնվում են ադրբեջանական բանտերում։ Այս թիվը ամենամեծն է ԵԱՀԿ-ի անդամ 57 երկրների շարքում։

Միյատովիչը նաև իր օգնությունն է առաջարկել Ադրբեջանին՝ մամուլի ազատության ոլորտում այդքան անհրաժեշտ բարեփոխումները կատարելու համար։

«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում Բաքու կատարելիք այցը կօգներ բարձրաձայնել այս խնդիրները և գտնել լուծումներ։ Ցավոք, Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպելու իմ բազմաթիվ դիմումներից որևէ մեկը դրական արձագանք չի ստացել։ Այդուհանդերձ, ես կշարունակեմ փնտրել Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության ճանապարհներ»,- ասել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG