Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանը այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Զրույցի ընթացքում Թումանյանը Զարիֆին է փոխանցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները, նշելով, որ որպես դեսպան` գործադրելու է առավելագույն ջանքերը երկու երկրների միջև առկա 23-ամյա ջերմ դիվանագիտական հարաբերությունների հետագա խորացման համար:

Իր հերթին, Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը և իր զորակցությունը հայտնել Հայաստանի նորանշանակ դեսպանին վերջինիս առաքելության իրականացման գործում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Արտաշես Թումանյանը նշել է, որ իր աշխատանքը նպատակաուղղված է լինելու քաղաքական բարենպաստ պայմաններում տնտեսական հարաբերությունների առավել խթանմանն աջակցելուն:

Անդրադարձ է կատարվել Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ ողջունեց բանակցությունների արդյունքում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG