Մատչելիության հղումներ

Բելառուսում ոստիկանները խուզարկել են «պոռնոգրաֆիա տարածող» իրավապաշտպանի տունը


Բելառուս – Իրավաբան Լեոնիդ Սուդալենկան և քաղաքացիական ակտիվիստ Վասիլ Պալյակով, արխիվ
Բելառուս – Իրավաբան Լեոնիդ Սուդալենկան և քաղաքացիական ակտիվիստ Վասիլ Պալյակով, արխիվ

Բելառուսի հարավ-արևելյան Գոմել քաղաքում ոստիկանները խուզարկել են իրավապաշտպան ակտիվիստ Լեոնիդ Սուդալենկայի բնակարանը:

Բելառուսի ընդդիմադիր Միացյալ քաղաքացիական կուսակցության փոխնախագահ Վասիլ Պալյակովը «Ազատությանն» ասել է, որ ապրիլի 8-ին ոստիկանությունը խուզարկություններ է կատարել նաև Գոմելի մի քանի քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների գրասենյակներում:

Խուզարկությունները իրականացվում են տեղի դատախազության հրահանգով: Իշխանությունները պնդում են, որ դրանք կապված են Սուդալենկայի համակարգչում իբրև թե հայտնաբերված պոռնոգրաֆիկ նյութերի հետ: Սուդալենկան այս պահին գտնվում է Շվեդիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG