Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Բաքու կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
Ըստ ադրբեջանական APA գործակալության` Ադրբեջանում հանձնակատարն իր հանդիպումների ընթացքում կքննարկի Ռիգայում մայիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և Եվրամիություն-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցեր։
Սա հանձնակատար Հանի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան։ Եվրահանձնակատարը անցած ամիս Հայաստանում էր։