Ուկրաինային ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սչաստյե քաղաքի կամրջով անցնելիս ուկրաինացի զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան պայթեցվել է, զոհվել է չորս զինծառայող:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի համար մեղադրել է ապստամբներին, սակայն անկախ աղբյուրներից այդ տեղեկատվությունը չի հաջողվել հաստատել:
Ավելի ուշ երկու զինծառայող զոհվել է Շիռոկինե քաղաքի մոտ: Նրանց մեքենան պայթել է ականի վրա:
Հարձակումներն ու նոր զոհերը խարխլում են փետրվարին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: