Մատչելիության հղումներ

ՊՆ փոխնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին


Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները, կարծիքներ են փոխանակվել զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության ոլորտում նաև ՆԱՏՕ-ի փորձի ուսումնասիրության և այս ուղղությամբ համագործակցության խորացման վերաբերյալ», - մասնավորապես ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Մարիետ Շուրմանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է նաև ՊՆ կենտրոնական ապարատի զինծառայող կանանց հետ, որից հետո պատվիրակությունն ուղևորվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունեցել ուսանող իգական սեռի կուրսանտների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG